Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բակո Սահակյան. «Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու»

Բակո Սահակյան. «Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու»
18.06.2017 | 02:03

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին: Զորամասերից մեկում հրամկազմի հետ խորհրդակցության ժամանակ Սահակյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ որակելով ահաբեկչություն և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ Նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու, ընդգծել է նա:

Լեռնային Ղարաբաղի նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, այլ պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 4308

Մեկնաբանություններ